Բարև Ձեզ :)

Այստեղ կարող եք ծանոթանալ Հայ ծնողների ակումբի միջոցառումներին:
Իսկ դրանց մասին նախապես տեղեկանալու և մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով` սեղմել այստեղ:

 

29.11.2019

«Ես օդաչու եմ»

Նոյեմբերի 29-ին կայացավ մեր՝ «Ես օդաչու եմ» միջոցառումը, որին մասնակցեց «Հայ ծնողների ակումբ»-ի անդամների` 10 տարեկանից բարձր 20 երեխա:

Մեր մասնակիցների հետ այցելեցինք ՀՀ քաղաքացիական ավիացիա, որտեղ մեզ դիմավորեցին և ուղեկցեցին նախ ավիացիայի թանգարան: Երեխաները ծանոթացան հայկական ավիացիայի պատմությանը, ծանոթացան հայ օդաչուների հետ ու լսեցին հետաքրքիր պատմություններ: Էքսկուրսիան շարունակվեց օդանավակայանի թռիչքուղին կառավարող աշտարակում, որտեղից հետևում են ինքնաթիռներին: Երեխաները հնարավորություն ունեցան տեսնել, թե ինչպես են մասնագետները էկրաններին ցուցադրվող քարտեզներով հետևում ինքնաթիռների ուղիներին, ինչպես են կազմակերպում վայէջքը ու թռիչքը և ինչպես են հետևում օդային ճանապարհներին: Մենք ականատես եղանք իրական գործընթացին։

Այնչափ մեծ էր ոգևորությունը, որ նույնիսկ չհասցրեցինք լինել ուսումնական կենտրոնում: Երեխաները հասկացան որքան պատասխանատու է կարգավորիչների, գրագետ մասնագետների դերը ավիացիայում։

Նկարները` ակումբի ֆեյսբուքյան էջին:

 

19.09.2019

«Չոչի մրցույթ 2019»

Հուլիսի 19-ին «Երազ» այգում տեղի ունեցավ Հայաստանում նախադեպը չունեցող փոքրիկ չոչորդների մեծ մրցույթը, որն անսահման ոգևորությամբ կազմակերպել էր «Հայ ծնողների ակումբ»-ը: Միջոցառմանը մասնակցում էին 9 ամսականից մինչև 1 տարեկան 3 ամսական 40 երեխա:

Մրցում էին 5 տարիքային խմբով` յուրաքանչյուրում 8 չոչորդ: Երեխաներին ուղեկցում էին երկու մեծահասակ, որոնցից մեկը երեխայի հետ չոչուղու սկզբում էր, իսկ մյուսը, վերջնագծում կանգնած, պետք է կանչեր ու գրավեր երեխային նրան հետաքրքրող իրերով։ Հաղթող ճանաչվեցին 4 մետրանոց չոչուղին առաջինը հատած մասնակիցները :)
Մանրամասները` այստեղ:

 

23.02.2019

Հրատապ օգնության դասընթաց դայակների համար

Հայ ծնողների ակումբը «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հետ միասին հատուկ դայակների համար կազմակերպել էր երեխաների առաջին բուժ. օգնության դասընթաց, որտեղ «Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը անդրադարձավ այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են բարձր ջերմությունը, այրվածքները, վերքերը, հարվածները, կոտրվածքը, քթային արյունահոսությունը, թունավորումները և այլն:

Հանդիպումը շատ ջերմ մթնոլորտում անցավ, ներկա էին ինչպես դայակներ, այնպես էլ ծնողներ։ Շատ հարցեր ունեին մասնակիցները, որոնց սպառիչ ու համբերատար պատասխանում էր տիկին Մարությանը։

Դասընթացի վերջում բոլոր մասնակիցները ստացան մասնակցությունը հաստատող հավաստագիր:

Dayak 

17.11.2018

«Ես գիտնական եմ»    

Նոյեմբերի 17-ին Մոլեկուլային կենսաբանության ինտիտուտում տեղի ունեցավ Հայ ծնողների ակումբ-ի «Ես գիտնական եմ» միջոցառումը: Շնորհակալություն ենք հայտնում Աստղիկ Զորյան Հակոբյանին, Դիանա Ավետյանին և Դավիթ Պողոսյանին` երեխաներին գիտության զարմանահրաշ աշխարհն ու գաղտնիքները բացահայտելու համար: Պարզվեց, որ մեր ծնողներն էլ շատ հետաքրքրասեր են և հաճույքով մասնակցում էին փորձարկումներին :)

Ես գիտնական եմ

31.10.2018

«Ես DJ եմ»    

Մեր "Ես DJ եմ" միջոցառումը, որն իրականացվեց Sunny Club ակումբի հետ համատեղ, շա~տ հետաքրքիր անցավ և' մասնակից երեխաների, և' նրանց ծնողների համար :) Հատուկ ստեղծված ակումբային լուսավորության պատճառով նկարների որակը տուժեց, ինչի համար ներողություն ենք խնդրում:

 31.03.2018

«Ես սիրում եմ սպորտը»    

Այո, մենք և մեր ակումբի անդամները սիրում ու կարևորում ենք սպորտը :))) Հրաշալի միջոցառում ստացվեց թե' երեխաների համար, թե' ծնողների, ովքեր նույնպես միացան խաղերին ))) Շնորհակալ ենք Վահագնի Թենիսին մեզ հյուրընկալելու ու այս լավ օրվա համար:

Ես սիրում եմ սպորտը

 04.10.2015

Գիտական շոու Հայ ծնողների ակումբի երեխաների համար  

Հոկտեմբերի 4-ին "Հայ ծնողների ակումբ"-ի երեխաները մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված գիտական շոուին: Միջոցառումը շատ հետաքրքիր անցավ ինչպես երեխաների, այնպես էլ ներկա գտնվող ծնողների համար: Հետաքրքիր գիտական ուսուցողական փորձեր արվեցին, հետաքրքիր ֆոկուսներ, հարց ու պատասխաններ... Շնորհակալություն ենք հայտնում "Փոքրիկ Էնշտեյն գիտական շոու"-ին միջոցառումն իրականացնելու և "QLS լեզուների դպրոց"-ին տարածքը տրամադրելու համար :)

Գիտական շոու

28.06.2014

«Ես սիրում եմ գիտությունը»  
Ֆիզիկայի և քիմիայի ժամ երեխաների համար
 

Հունիսի 28-ին "Հայ ծնողների ակումբ"-ի փոքր անդամները մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված ֆիզիկայի և քիամիայի ճանաչողական փորձարկումներին/էքսպերիմենտներին :) Ֆիզիկայի ժամին երեխաները թեմատիկ ուսուցողական տեսանյութեր դիտեցին, փորձեր կատարեցին, խոսեցին երկրի ձգողականության, օդի, ջրի, ճնշման և այլ հետաքրքիր երևույթների մասին: Տեսան ֆիզիկայի կարևոր ուսումնասիրության համար օգտագործվող պարզ սարքեր: Քիմիայի ժամին երեխաները տեսան, թե ինչպես են արհեստական արյուն պատրաստում քիմիական նյութերից, օրինակ ֆիլմերի համար :) , ինչպես են հատուկ նյութերով մշակում հագուստը, որպեսզի այն չայրվի կրակից, ինչպես է ստացվում ժանգը և էլի շատ ու շատ հետաքրքիր բաներ :)

Ես սիրում եմ գիտությունը

16.06.2014

«Ես սիրում եմ բնությունը»
Ուսուցողական այց տնկարան
   

Հունիսի 16-ին ակումբի մեծ ու փոքր անդամները միասին այցելեցին Armenia Tree Project “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամի տնկարան, որտեղ ծանոթացան հիմնադրամի գործունեության հետ, քննարկեցին բնապահպանական հիմնախնդիրներ, նկարելու և ինտերակտիվ խաղի մոջոցով հասկացան ջրի, բակտերիաների, որդերի, սնկերի, բզեզների և քարաքոսի կարևոր դերը բնության մեջ, շրջեցին տնկարանով, որտեղ տեսան բազմազան բույսեր, շրջեցին ջերմոցով, որտեղի 50C ջերմաստիճանից հետո արևի 30C-ը շատ հով էր թվում :D Էքսկուրսիայի վերջում մեր խմբին համեղ հյուրասիրություն էր սպասվում :) 

Ես սիրում եմ բնությունը

31.05.2014

Ակումբի անդամների հանդիպում  

Ահա մեր այսօրվա հանդիպումից նկարներ :) Եղանակի անսպասելի փչանալու պատճառով շատերը չհասցրեցին գալ, բայց գոնե մի քանի հին ու նոր անդամներով հասցրեցինք շփվել :)

15.03.2014

Հայ ծնողների ակումբի անդամների հանդիպում  

Շնորհակալություն բոլորին, ովքեր ներկա էին այսօր "Հայ ծնողների ակումբ"-ի հերթական հանդիպմանը :) Շատ հաճելի էր ծանոթանալ նոր անդամների հետ, ինչպես նաև նորից հանդիպել մեր հին անդաներին :) Շնորհակալություն նաև Eywa սրճարանին հիանալի ընդունելության համար :) Երեխաների համար մեծ հաճույք էր իրենց ձեռքով վաֆլի պատրաստել ու համտեսել )))

Ակումբի հանդիպում

15.12.2013  

Ամանորյա ֆոտոսեսիա Հայ ծնողների ակումբի անդամների համար  

Մեր գրառմանն արձագանքած առաջին 15 մայրիկները դեկտեմբերի 15-ին հանարավորություն ստացան անվճար մասնակցելու ամանորյա ֆոտոսեսիայի: Մեզ այս հարցում օգնեց և աջակցեց Լեմուռ ֆոտոստուդիան: Երեխաների հետ աշխատելը բավականին դժվար աշխատանք է, ինչի համար էլ հատուկ շնորհակալություն ենք հայտնում լուսանկարող Աննային :)  

Ամանորյա ֆոտոսեսիա

14.12.2013  

Այց "Էդիթ Պրինտ" հրատարակչություն  

Հայ ծնողների ակումբի մեծ ու փոքրիկ անդամները միասին այցելեցին “Էդիթ Պրինտ” հրատարակչության տպարան, որտեղ պատրաստակամ ու բարեհամբույր տիկին Լալան ծանոթացրեց գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին :) Տեսանք, թե ինչպես են աշխատում մարդիկ ու հաստոցները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաներն իրենց աչքով տեսան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում գրքերը և խոստացան այսուհետ ավելի նուրբ ու լավ վարվել գրքերի հետ :)

Այց Էդիթ Պրինտ

04.09.2011  

Մեր առաջին հանդիպումը :)  

Վերջապես տեղի ունեցավ մեր խմբի անդամների առաջին հանդիպումը! ՈՒՌԱ!  Շատ ափսոս, որ երկարատև պայմանավորվածություններից հետո քիչ մարդ եկավ, բայց դե պատճառները հարգելի էին… մեկի բալիկը “թարս” պահի էր քնել, մյուսի բալիկները հիվանդացել էին, մյուսը “չեր հասցրել” վիզայի ու ինքնաթիռի տոմսերի հարցը լուծել գալու ու մեզ հասնելու համար ;) Ինչևէ… Հանդիպեցինք սեպտեմբերի 4ին, Երևանի կենդանաբանական այգում, ուր նշվում էր Պաղպաղակի օրը …

 

Մեր առաջին հանդիպումը