Ծառայություններ
- Արշավների կազմակերպում
- Արտ-թերապիա
- Էքսկուրսիաների կազմակերպում
- Լեզուների ուսուցում
- Լոգոպեդի ծառայություն
- Կեսօրյա մանկապարտեզ
- Ճամբարների կազմակերպում
- Մանկապարտեզ
- Նախապատրաստում դպրոցին
- Վճարովի խմբակային պարապմունքներ
- Տոնական միջոցառումների կազմակերպում
- Տրանսպորտային փոխադրում
- Ցուցահանդեսների կազմակերպում
Երեխաների տարիքային խումբ
- 1 տարեկան
- 2 տարեկան
- 3 տարեկան
- 4 տարեկան
- 5 տարեկան
- 6 տարեկան
Հարմարություններ
- 4-անգամյա սնունդ
- Անձնական պահարաններ
- Առանձնատուն
- Առանձնացված սանհանգույց
- Առանձնացված տարիքային խմբեր
- Բացակա օրերի լրացում
- Լողավազան բացօթյա
- Ծնողին տեսանելի ճաշացանկ
- Կենտրոնացված ջեռուցում
- Սեփական բակ
- Սեփական խոհանոց
- Սնունդ
- Սպասասրահ
- Վերանորոգված դասասենյակներ
- Ցերեկային քուն
Ոչ աշխատանքային օրեր
- Շաբաթ
- Կիրակի
Խմբակներ
Խմբերում երեխաների առավելագույն թիվ - 12
- Թվաբանություն
- Կավագործություն
- Նկարչություն
- Վաղ գրաճանաչություն
- Տրամաբանական թվաբանություն
Գինը
Լրացումներ
- Սաննի մանկական ակումբն առաջին անգամ իր դռները բացեց փոքրիկների առաջ 2012թ-ի հունիսի 1-ին: Երեխաների պաշտպանության օրը պատահական չէր ընտրված, ինչպես պատահական չէր այն հայեցակարգը, որի հիման վրա ստեղծվեց ակումբը: Ի սկզբանե մեր նպատակն էր ստեղծել միջավայր փոքրիկների համար, ովքեր ոտք դնելով մեր աշխարհ՝ կգտնեն իրենցը՝ բարին, վստահելին, գունեղը, ինչպես նաև իրենց շատ սիրող և ամեն հարցում աջակցող մի քանի մեծիկների: Երբ առաջին իսկ օրվանից ծնողները երեխաներին համոզելով էին տանում տուն, հասկացանք, որ ստացվել է այն, ինչ երազում էինք, հասկացանք, որ հաջողվել է ստեղծել այն, ինչ նպատակադրված էր, և որ ամենակարևորն է՝ ճիշտ ուղղու վրա ենք: Մեր անձնակազմը-> Մեր անձնակազմը մեր ուժեղ կողմերից է: Մեր թիմը ուժեղ է իր յուրաքանչյուր անդամով: Նրանցից յուրաքանչյուրին ընտրելիս հաշվի են առնվել թե՛ մարդկային որակները, թե՛ կոմպետենտությունը և վերջապես մեր արևոտ միջավայրին համապատասխանությունը: Սաննիում չկան աշխատակիցներ, կան մի մեծ ընտանիքի անդամներ, որտեղ բոլորը օգնում են միմյանց, հաղթահարում յուրաքանչյուր խոչընդոտ և կիսում ուրախության ամեն մի պահ: Մեր երեխաները-> Երեխաները մեր արևներն են: Ակումբի անունն էլ ընտրվել է՝ բնութագրելու երեխաներին ամենահամապատասխան մեկ բառով՝ արևոտ: Մեր մոտեցումը -> Որքան էլ ակումբը համարվի նախադպրոցական հաստատություն, այնուամենայնիվ ուսուցողական և դաստիարակչական մեր մոտեցումները հիմնված են առաջին հերթին սիրո և հանդուրժողականության վրա: Երեխայակենտրոն մոտեցումը համարում ենք անկյունաքարային. յուրաքանչյուր երեխա անհատ է և պահանջում է անհատական մոտեցում թե ուսուցման, թե մնացած ոլորտներում: Մենք սովորեցնում ենք երեխաներին մտածել, տրամաբանել, կառուցել և ոչ թե հաշվել, կարդալ, անգիր ասել: Մեզ մոտ հաճախ հնչող հարցերն են ինչուն և ինչպեսը և ոչ թե ով կամ ինչը: Իսկ ամենակարևորն այն է, որ երեխաներին այս ամենը հաջողվում է ոչ թե ձանձրալի դասաժամերի միջոցով, այլ խաղերով և հետաքրքիր փորձերով: Մեր կարևորագույն մոտեցումներից է այն, որ երեխան պետք է վայելի իր մանկությունը և չծանրաբեռնվի՝ ձանձրալի դասաժամերով նախապատրաստվելով դպրոցին: Մեր կարգախոսը -> Մանկությունը հեքիաթ է, Մեր ջերմությամբ այդ հեքիաթում միշտ ամառ կլինի :)