“Գնդիկ Բոքոնիկ” մանկական սրճարան

Սիրելի մայրիկներ և, ինչու ոչ, հայրիկներ:

Կուզենայի կիսվել և խոսել “Գնդիկ Բոքոնիկ” մանկական սրճարանից իմ տպավորությունների մասին:

Հրավիրված էի մի շատ լավ բալիկի ծննդյան տարեդարձին հենց այս սրճարան: Սկսեմ ամենակարևորից երևի…….

Ով է տեսել, որ մանկական սրճարանում օդակարգավորիչի տակ սեղան լինի բացված պոքրիկ երեխաների և մեծերի համար, դա դեռ հեչ, մեր խնդրանքից հետո վերջինս անջատվեց և բացվեց դրսի դուռը, որը իր հերթին համարյա տանում էր դեպի փողոց…..Ինչ էր մնում մայրիկներին….այո, կանգնել դռան կողքին :)
Այս սրճարանում կար նաև “ԼԱԲԻՐԻՆՏ” կոչվածը, որը միայն անունով էր լաբիրինտ, իսկ իրականում մի փոքր “Լ” լաբիրինտից: Սա ամենը չէ, լաբիրինտում սղարանից անմիջապես հետո լցված էին մեծ “ռեզինե” գնդակներ, որոնց վրա բալիկները, սղարանից իջնելուց հետո, ուղղակի թռչում էին օդ և վայրէջք կատարում աստված գիտի, թե որտեղ: Լաբիրինտում խաղում էին նաև երեխաներ կոշիկներով, չնայաց այնտեղ առկա էր, այսպես կոչված, հետևող աղջիկ, ով նույնիսկ չէր էլ նայում բալիկների կողմը:

Անցանք սննդին……մնացինք սոված, ծարավ և վախեցած…. Կհարցնեք, թէ ինչու վախեցած, պատասխանեմ…. որպեսզի չթունավորվեմ իրենց պատրաստված պիցայից, որից հին և թթված խմորի համ էր գալիս, մի խոսքով տղաս մնաց սոված, և մենք սլացանք տուն կերակրվելու:

Աաաաաաաաաաաա, մոռացա պատմել Սպունգ Բոբի մասին, ով բավական վախեցրեց բալիկներին իր հագուստով, ինքն էլ ահավոր տանջվեց այս զգեստի ներսում:

Ինչ ասեմ, սա իմ տպավորություններն էին այս մանկական սրճարանի մասին: Մնացածը թողնում եմ Ձեր մեկնաբանությանը: Կներեք, եթե ինչ որ մեկին վիրավորեցի:

2 thoughts on ““Գնդիկ Բոքոնիկ” մանկական սրճարան

  1. Անցած տարի տղայիս տարեդարձը նշեցինք “Հեքիաթների աշխարհում” սրճարանում՝ Կասկադի մոտ: Խաղասրահը չէի ասի, որ լավն էր, նույնիսկ մի քիչ ձանձրալի` ակտիվ երեխաների համար, բայց տոնական ծրագիրը շատ-շատ լավն էր ու անվճար: Սրահը շատ լուսավոր, ուրախ նկարներով, լայն սրահ է, անձնակազմն էլ էր շատ լավը: Գինն էլ նշեմ, որ նորմալ էր: Ամսի 25ին էլ մենք ենք պատրաստվում նշել տղայիս 4ամյակը, դեռ մտածում ենք, բայց եթե ավելի հարմար տեղ չգտնենք, նույն կաֆեում կնշենք:

  2. Նառա ջան, ես որ պատրաստվում էի տղայիս է ամյակին, շատ ման եկա, ուզում էի մի տեղ նշել, որտեղ դեռ չենք եղել, Արցախի փողոցի վրա Գնդլիկ Բոքոնիկ էր նոր բացվել, երևի թե նույն սրճարանի մասին եք խոսում, դրսից շատ գեղեցիկ էր, ու կանչող: Արդեն առանց ներսը տեսնելու ոգևորված որոշեցի, որ հաստատ այնտեղ կնշենք, ու մի օր մտանք որ պայմաններին ծանոթանանք, ու պայմանավորվենք: Առաջին իսկ հայացքից հիասթափվեցի:( Սրահը ուներ երկու հարկ, առաջին հարկ լաբիրինթն էր, որից իմ տղան չէր կարող օգտվել, ու իր տարիքի համապատասխան ոչինչ չկար, բարձրացանք երկրորդ հարկ, ու ավելի հիասթափվեցի. մանկական սրճարանի հետ կապ չունեցող ինտերիեր, փայտից ու փայտի գույն ունեցող աթոռներ և սեղաններ, որոնք հիշեցնում էին հացատուն:( մի խոսքով ահագին վատ տպավորություն ունեմ… մենք նշել ենք Փերիների աշխարհ մանկական սրճարանում, սրահը այդքան էլ մեծ չէր, գեղեցիկ էր, գունավոր, ամեն ինչ համեղ էր, բայց ցավոք սրտի շոուի առումով սրճարանը դեռ շատ անելիքներ ունի: Այսքան ժամանակ ամենաշատը հավանել եմ Քեռու մուլտիկնիկը մանկական սրճարանը, որը շատ փայլուն է կատարում իր առջև դրված բոլոր առաջադրանքները, շոուն շատ լավն է, անվճար է, երեխաները միշտ զբաղված են, կերակուրները շատ համեղ:

Leave a Reply